Հայաստանը՝ միջազգային էնոտուրիզմի քարտեզի վրա
Հպարտ ենք, որ Հայաստանը հնչեցրեց իր ձայնը միջազգային դաշտում։
Հայաստանի Էնոտուրիզմի խորհուրդը (ECoA) մեծ պատիվ ունեցավ մասնակցելու «Միջազգային էնոտուրիզմի ասոցիացիաներ» թեմայով երկխոսությանը GWTO Գինու տուրիզմի 2025 համաժողովի շրջանակում՝ միևնույն հարթակում ներկայացված լինելով երկրների հետ, ինչպիսիք են՝ Յենթայ (Չինաստան), Իսպանիա, Պորտուգալիա, Ռումինիա, Արգենտինա, Ուրուգվայ և Չիլի Բիոբիո։

Մեզ միավորում է զբոսաշրջությունը, մշակույթը և պատասխանատու գինու զբոսաշրջության հանդեպ սերը։ Հպարտ ենք, որ Հայաստանը հնչեցրեց իր ձայնը միջազգային դաշտում։
Ջերմ շնորհակալություն ենք հայտնում «Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպությանը (GWTO)» և հատկապես կազմակերպության տեսլականով առաջնորդվող նախագահին՝ Պարոն Խոսե Անտոնիո Վիդալին, վստահության, գնահատանքի և անակնկալ կերպով հանձնված այս Հավաստագրի համար, որը հանձնվեց կազմակերպության համահիմնադիր Լիլիթ Գրիգորյանին այսօր Յենթայում (Չինաստան) կայացած Պատասխանատու Էնոտուրիզմի GWTO 2-րդ գագաթնաժողովի ընթացքում։

Սա մեծ պատիվ և պատասխանատվություն է և մենք խոստանում ենք այն կրել Խիզախությամբ և Պատվով։
Մենք շարունակում ենք քայլել արմատների ուղով՝ միասին։

Կհանդիպենք շուտով Հայաստանում՝ EnoTalks Armenia 2025-ի շրջանակում, իսկ արդեն հաջորդ տարի՝ Պորտուգալիայի գինու հրաշագեղ Ալենտեխո տարածաշրջանում` 3-րդ GWTO գագաթնաժողովի ընթացքում: