EnoFest Armenia 2025
EnoTalks Armenia 2025
Oգոստոսի 15
EnoTalks Armenia 2025

Oգոստոսի 15-17
EnoFest Armenia 2025
Գինու, մշակույթի և զբոսաշրջության եռօրյա գունագեղ տոն, որը համախմբում է Հայաստանում և արտերկրում գործող էնոտուրիզմի շահառուներին։ Միջոցառման նպատակն է ներկայացնել երկրի հինավուրց գինեգործական ժառանգությունը և խթանել ժամանակակից գինու և հյուրընկալության ոլորտները։

Փառատոնը կազմված է երկու առանցքային բաղադրիչներից
EnoTalks Armenia 2025

Կարգախոսը՝ Roots & Routes

Փակ ձևաչափով միջազգային գիտաժողով՝ նվիրված գինու տուրիզմին։
Այն միավորում է միջազգային փորձագետների, հայ մասնագետների և ոլորտի առաջնորդների՝ գիտելիքի փոխանակման, հիմնական զեկույցների, համայնքային և ոլորտային շփումների համար։

Վայրը՝ Grand Hotel Yerevan
Օր ու ժամ` Օգոստոսի 15 | 12:00–17:30
Մուտք` սահմանափակ տեղերով


EnoFest Armenia 2025

Կարգախոսը՝ Feast & Twist

Բացօթյա հանրային փառատոն Երևանի Խաչքարերի պուրակում՝ նվիրված գաստրոնոմիայի, հայկական արհեստների գինու, և կենդանի մշակութային փորձառության համադրությանը։

Բացման արարողություն` Օգոստոսի 15 | 18:00–22:00
Փառատոնի ժամեր․ Օգոստոսի 16–17 | 14:00–22:00

Մուտք փառատոնին․ Ազատ
Գինի համտեսելու համար` Փառատոնի պաշտոնական բաժակ (Տուփը ներառում է գինու թեմայով նվերներ)
Միացե՛ք մեզ, անկախ նրանից՝ գինեգործ եք, տուրիզմի մասնագետ, խոհարար, արվեստագետ, դիվանագիտական, մշակույթի ներկայացուցիչ կամ պարզապես հետաքրքրված այցելու: EnoFest Armenia 2025-ը հրավիրում է Ձեզ բացահայտելու հայկական տեղաշխարհի, ավանդույթի և հյուրընկալության իսկությունը։